Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իշխան Սաղաթելյանը հրավիրվեց ԱԱԾ

Իշխան Սաղաթելյանը հրավիրվեց ԱԱԾ
11.11.2020 | 22:37

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հրավիրվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։

ԱԱԾ փոխգնդապետը, որը ՀՅԴ գրասենյակ էր եկել հրավիրելու Իշխան Սաղաթելյանին, ասաց, որ գրավոր ծանուցում չունի։


Ճշտող հարցին՝ թե ի՞նչ կարգավիճակով են հրավիրում ԱԱԾ, փոխգնդապետն ասաց՝ ինքը տեղյակ չէ։
Իշխան Սաղաթելյանն էլ ԱԱԾ պաշտոնյային ասաց. «Ես քո հետ կգամ, բայց դու իմ հետ վաղը պիտի գաս Նիկոլի հետեւից»։
Սաղաթելյանի խոսքից հետո ԱԱԾ պաշտոնյան սեխմեց նրա ձեռքը։

Դիտվել է՝ 3798

Մեկնաբանություններ